Գվարդիոլան անձնական հակառեկորդ սահմանեց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գավաթային խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո անձնական հակառեկորդ սահմանեց:

6-րդ խաղն անընդմեջ Գվարդիոլայի թիմը չկարողացավ 1 հաղթանակ տանել՝ այդպիսով գերազանցելով «Բարսելոնայում» սահմանած անձնական հակառեկորդը: Դա տեղի է ունեցել 2009 թվականի փետրվար-մարտ ամիսներին:

«Այո՛, մենք չենք կարողանում հաղթել արդեն վեց խաղ ու դուրս մնացինք այս խաղարկությունից, սակայն ևս 3-ին մասնակցում ենք: Տեսնենք՝ ինչ կլինի: Մենք մինչև վերջ պայքարել ենք ու լավ խաղ ենք ցուցադրել»,- ասել է Գվարդիոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ