Գվարդիոլան անդրադարձել է Մեսիի՝ «Սիթի» հնարավոր տեղափոխությանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Ես բազմիցս ասել եմ, որ Մեսին մնալու է «Բարսելոնայում» ու կարիերան ավարտելու է այնտեղ: Դա իմ ցանկությունն է: Ես ուզում եմ՝ նա իր ուղին «Բարսելոնայում» ավարտի կարիերայի մայրամուտով»,- As-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Սիթին» պատրաստ է Մեսիին շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձ վճարել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ