Գվարդիոլան 8 ֆուտբոլիստի կհրավիրի «Մանչեսթեր Սիթի»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթին» մտադիր է թիմ հրավիրել ամենաքիչը 8 ֆուտբոլիստների:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, անգլիական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, կենտրոնական պաշտպաններ Ջոն Սթոունսին և Էմերիկ Լապորտին և հենակետային կիսապաշտպան Իլկայ Գունդոգանին, որի հետ նախնական պայմանավորվածություն կա:

Բացի այդ, Գվարդիոլային պետք են նոր  երկու եզրային կիսապաշտպաններ և Սերխիո Ագուերոյին փոխարինողներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ