Գվարդիոլա. «Եթե չլիներ Բրավոյի կարմիր քարտը, մենք կարող էինք դրական արդյունքի հասնել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը ՉԼ-ի 3-րդ տուրում (4-0):

«Մինչ Բրավոյի հեռացվելը, ամեն ինչ կարող էր մեզ համար շատ լավ դասավորվել: Հեռացումից հետո ամեն ինչ փոխվեց, բայց սա ֆուտբոլ է: Մենք փորձում էինք հնարավորինս շատ խնդիրներ առաջացնել «Բարսայի» համար, սակայն մեզ չհաջողվեց իրացնել մեր լավագույն պահերը:

Առաջին անգամը չէ, որ Մեսին այսպիսի բաներ է անում: Շնորհավորում եմ նրան լավ խաղի և հեթ-տրիկի կապակցությամբ»,-ասել է Գվարդիոլան:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ