Գվարդիոլա. «Ես էլ եմ խմել հավաքականում անցկացրած տարիներին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Ուեյն Ռունիի հետ Անգլիայի հավաքականում տեղի ունեցած միջադեպին:

«Երբ ֆուտբոլիստ էի, ես էլ էի երբեմն խմում հավաքականում գտնվելու ժամանակ: Իմ բախտն ուղղակի բերել է, որ լուսանկարներ չկան:

Բոլորս էլ մսից ու արյունից ենք, ամեն ինչ կարող է պատահել, սակայն մենք պետք է պատասխան տանք մեր վարմունքի համար: Ընդհանրապես ես չեմ սիրում, երբ ինձ քննարկման առարկա են դարձնում խաղադաշտից դուրս, այդ իսկ պատճառով չեմ ուզում մեկնաբանել Ռունիի հետ տեղի ունեցած միջադեպը:

Ես հարգում եմ Ռունիին որպես «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ: Մարդկանց քայլերն իրենց անձնականի շրջանակում են»,- Goal.com-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ