Գվարդիոլա. «Ես դեռ մեռած չեմ»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գերմանացի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ատլետիկոյին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո իր հասցեին հնչած քննադատություններին:

«Ես դեռ մեռած չեմ: «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղից հետո, չգիտես իչու, ինձ արդեն «հուղարկավորել» էին… Ես պահոցում դեռ փամփուշտ ունեմ: Կներեք, տղանե՛ր, բայց ես երջանիկ եմ «Բավարիայում» ու պայքարելու եմ այս կարկառուն ակումբի համար: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինձ որքան դուր եկավ իմ թիմի խաղը վերջին 75 րոպեներին:

Թոմաս Մյուլերին պահեստայինների նստարանին թողնելը տակտիկական որոշում էր: Ես ամբողջովին հասկանում եմ, թե նա որքան կարևոր է թիմի համար»,- ESPN FC-ն փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ