Գվարդիոլա. «Խլուրդներ» փնտրելու ժամանակ չունեմ, բայց դա խնդիր է «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո վեճի է բռնկվել իր թիմի բժշկական անձնակազմի հետ:

«Այն, ինչ տեղի է ունենում հանդերձարանում, պետք է մնա միայն այնտեղ: Մարդիկ, ովքեր խոսել են այդ մասին, ցանկացել են ինձ վատություն անել: Այսպիսի բաներ շատ են եղել այս երեք տարիների ընթացքում:

Ես խոսում եմ ֆուտբոլիստների, ինչպես նաև ակումբի այլ անդամների հետ: Նման մարդիկ ցանկանում են ինձ վնասել, բայց չեն հասկանում, որ վնասում են ակումբը, ֆուտբոլիստներին:

Սա տևական իրավիճակ է, շուրջ երեք տարի: Ես համակերպվել եմ սրան: Ինձ պետք է խոսել ֆուտբոլիստների հետ: Ներակումբային խոսակցությունները հայտնվում են մամուլում, բայց ես դրան սովոր եմ:

Ես հաջորդ մրցաշրջանում այստեղ չեմ լինելու, իսկ այդ մարդը, հնարավոր է, մեզ շատ մոտ է: Սա խնդիր է թիմի համար:

Ես այդ «խլուրդին» որոնելու ժամանակ չունեմ, սակայն սա իսկապես խնդիր է»,- Bild-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ