Գվարդիոլա. «Շատ եմ հարգում Իբրահիմովիչին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Ես շատ եմ հարգում Զլատանին այն ամենի համար, ինչ նա արել է ֆուտբոլում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Ցանկացած ակումբում նա շատ արագ գտնում է իր խաղն ու ցուցադրում տաղանդը:

Որոշ ֆուտբոլիստներ պետք է նախ և առաջ հարմարվեն առաջնությանը, իսկ լավագույնները կարողանում են անմիջապես փայլել»,- Sky Sports-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ու Իբրահիմովիչը հայտնի են իրենց վատ փոխհարաբերություններով, որն ստեղծվել է Զլատանի՝ «Բարսելոնայում» հանդես գալու ժամանակ, երբ թիմը գլխավորում էր հենց Գվարդիոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ