Գվարդիոլա. «ՄՅՈՒ-ը ամեն խաղից հետո ավելի լավն է դառնում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցության մասին Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Այստեղ գալուց առաջ էլ գիտեի, որ շատ թիմեր են հավակնելու ԱՊԼ-ի չեմպիոնի տիտղոսին: 7-8 տուր անցկացնելուց հետո ինձ համար պարզ դարձան չեմպիոնությանը հավակնող թիմերի անունները:

Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը» ամեն հանդիպումից հետո ավելի լավ է խաղում և հիմա ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի հաղթողի իսկական հավակնորդ է:

Սակայն Չեմպիոնների լիգայի խաղերը ավելի բարդ են ստացվում թե՛ հոգեբանական տեսանկյունից, թե՛ ֆիզիկական»,-ասել է կատալոնացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ