Գվարդիոլա. «Կսեղմեմ Մոուրինյոյի ձեռքը. մենք քաղաքակիրթ մարդիկ ենք»

Հուլիսի 25-ին Ժոզե Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդն» ու Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» International Champions Cup-ի շրջանակում հանդիպում կանցկացնեն: Խաղից առաջ Գվարդիոլան հայտարարել է, որ կսեղմի պորտուգալացու ձեռքը:

«Իհարկե կսեղմեմ Մոուրինյոյի ձեռքը. մենք քաղաքակիրթ մարդիկ ենք: Ինչո՞ւ նա չպետք է իմ ձեռքը սեղմի, պատճառ կա՞ դրա համար. իհարկե չկա:

Նա ուզում է հաղթել, ես՝ նույնպես: Այդքանը: Սա ուղղակի ընկերական հանդիպում է:

Երկար ժամանակ է՝ չենք հանդիպել, բայց երկուսս էլ ինֆորմացիա ունենք եղանակային պայմանների մասին: Հնարավոր է՝ խաղադաշտն այդքան էլ լավ տեսք չունենա»,- Goal.com-ը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ