Գվարդիոլա. «Գյոտցեին թողել եմ պահեստայինների նստարանին ի օգուտ թիմի»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչու թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն խաղադաշտ դուրս չի եկել «Քլայնի» դեմ խաղում (1-1):

«Դա իմ որոշումն էր, և ես դա կայացրել եմ ելնելով թիմի շահերից: Եթե մենք հաղթել ենք, նշանակում է՝ ես ճիշտ էի:

Մեր հարձակվողական գծում չկան թերություններ: Սակայն չեն կարող բոլոր ֆուտբոլիստները միաժամանակ խաղալ»,- այս առիթով նշել է «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգենը:

Հիշեցնենք՝  վնասվածքից ապաքինվելուց հետո Գյոտցեն հայտնվել է թիմի հայտացուցակում 7 անգամ, սակայն մասնակցել է միայն մեկ հանդիպմանը: 23-ամյա կիսապաշտպանի  պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է 2017թ-ին: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը դեռ չի սկսել ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ