Գվարդիոլա. «Բրավոն «Ման Սիթի» առաջին կեսի լավ խաղի պատճառներից մեկն էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ (1-2):

«Առաջին կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, իսկ` 2-րդ-ում ամեն ինչ այդքան էլ հեշտ չդասավորվեց:

Այդ դրվագներում մենք հաջող չէինք գործում մրցակցի կիսադաշտում, բայց արդյունքում, հաղթանակ նվաճեցինք աշխարհի ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկում:

Առաջին կեսը փայլուն անցկացրեցինք Կլաուդիո Բրավոյի գործողությունների շնորհիվ: Ես սիրում եմ այն դարպասապահներին, որոնք սկսում են իրենց թիմի գրոհը: Կլաուդիոն առաջին խաղակեսում ցուցադրած «Ման Սիթի» լավ խաղի պատճառներից մեկն էր»,-ասել է իսպանացին հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ