Գվարդիոլա. «Բարսելոնան» շարունակում է մնալ լավագույն ակումբը»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում կատալոնական ակումբի պարտությունից հետո մեկնաբանել է իր նախկին թիմի խաղը:

«Բարսելոնան շարունակում է մնալ լավագույն ակումբը Եվրոպայում: Սակայն «Ատլետիկոյին»հաջողվել է նրանց պարտության մատնել արդեն 2 անգամ:

Իմ աչքերում «Բարսելոնան» դեռ լավագույնն է: Նրանք ունեն Լիոնել Մեսիին՝ լավագույն ֆուտբոլիստին աշխարհում և հնարավոր բան է, որ երկու խաղերի արդյունքում թիմը դուրս մնա մրցաշարից:

Ամեն ինչ հնարավոր է: Մի տասնամյակ «Ատլետիկոն» անգամ չէր կարող երազել «Ռեալին» հաղթելու մասին, այնուհետև Սիմեոնեն անցավ մադրիդյան ակումբի ղեկին և ամեն ինչ փոխվեց»:

«Բավարիայի» ներկայիս մարզիչը նաև անրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքներին, որտեղ մյունխենյան թիմը հանդիպելու է Մադրիիդ «Ատլետիկոյի» հետ:

«Չափազանց դժվար դիմակայություն է սպասվում: Նրանք մադրիդյան հրեշներ են՝ազնիվ և պայքարի ոգով: Սակայն  այս ամենը  չէ, որ որոշելու խաղի ելքը»,-նշել է իսպանացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ