Գուտյերեսին դուր չի եկել Հեմիլթոնի ցույց տված միջնամատը (տեսանյութ)

«Հասի» ավտոարշավորդ Էստեբան Գուտյերեսը դժգոհ է այն բանից, որ Հունգարիայի Մեծ մրցանակի ժամանակ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն իրեն միջնամատ է ցույց տվել:

Բրիտանացին բարկացել է նրանից, որ Գուտյերեսը ճանապարհ չի տվել, իսկ մեքսիկացին պնդում է, որ դա անելու համար ավելի հարմար տարբերակ էր փնտրում:

«Ես նրան չեմ անտեսել: Ուղղակի իմ բոլիդի ետևից երկու «օդանավ» էր թռչում շատ բարձր արագությամբ: Ես կենտրոնացած էի իմ ելույթի վրա, սակայն միաժամանակ առավել հարմար ու անվտանգ տարբերակ էի փնտրում Հեմիլթոնին զիջելու համար:

Դա շատ անհարգալից ժեստ էր նրա կողմից: Ավելի վաղ խոսել եմ նրա հետ: Հեմիլթոնն աշխարհի չեմպիոն է, բայց դա նրան չի թույլատրում այսպիսի վարքագիծ դրսևորել. նա պարտավոր է հարգել բոլոր մրցակիցներին:

Ոչ ոք չի կարող ասել… Միգուցե ապագայում հենց ե՛ս նրա հետ պայքարեմ չեմպիոնական տիտղոսի համար: Նա պարտավոր է հարգանքով վերաբերվել»,- Motorsport-ը փոխանցում է Գուտյերեսի խոսքը:

Հիշեցնենք, որ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող դարձավ Լյուիս Հեմիլթոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ