Գուրգեն Հովհաննիսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեպիոնի կոչումը՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ մարզիկը եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:

Եվ այսպես հայ բռնցքամարտիկներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հայաստանի հավաքականն Անապայում նվաճեց 4 մեդալ: Երեկ բրոնզե մեդալի էին արժանացել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ