Գունարսոնն ի վերջո ստացավ Ռոնալդուի մարզաշապիկը, բայց ոչ պորտուգալացու կողմից

Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը հայտնել է, որ թիմի ավագ Արոն Գունարսոնն ստացել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը, սակայն այդ մարզաշապիկը Գունարսոնին նվիրել է թիմակից Ալֆրեդ Ֆինբոգասոնը:

«Ի վերջո, Գունարսոնն ստացավ Ռոնալդուի մարզաշապիկը»,- գրել է Սիգուրդսոնն Ինստագրամի իր էջում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Իսլանդիա խաղից հետո իսլանդացիների ավագն առաջարկել էր Ռոնալդուին փոխանակել մարզաշապիկները, սակայն պորտուգալացին մերժել էր:

9

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ