«Գուանչժո Էվերգրանդը» ռեկորդային պայմանագիր է առաջարկում Մարչելո Լիպիին

Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, եթե ընդունի «Գուանչժո Էվերգրանդի» առաջարկը:

Չինական ակումբը պատրաստ է 68-ամյա մասնագետին 3 տարվա պայմանագիր առաջարկել 60 մլն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ մեկ այլ չինական ակումբը «Հեբեյ Չայնա Ֆորչունը» պատրաստ է Լիպիին տարեկան 25 մլն վճարել: Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը արդեն աշխատել է «Գուանչժո Էվերգրանդեում»: Այդ ընթացքում Լիպին 3 անգամ հաղթել է չինական Սուպերլիգայում, մեկ անգամ Չինաստանի գավաթում և Ասիայի Չեմպիոնների լիգայում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ