Գրիզմանը «Յունայթեդի» ուշադրությո՞ւնն է գրավում

Մադրիդի «Ատլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Պոլ Պոգբայի հետ միասին հանդես գալու իր ցանկության մասին:

«Ես միշտ հարցնում եմ Պոգբային՝ ինչպես են գործերն ընթանում «Յունայթեդում»: Ես «Յունայթեդին» մեծագույն ակումբ եմ համարում՝ իր ենթակառուցվածքներով հանդերձ:

Պոգբային հարցրել եմ անգամ թիմի մի քանի ֆուտբոլիստների մասին՝ իմանալու համար, թե նրանք իսկապե՞ս այդքան լավն են: Նույն հարցը տվել եմ նաև Ժոզե Մոուրինյոյի մասին:

Դուք ինձ կարող եք հարցեր տալ այլ ակումբների մասին, սակայն այս պահին ես մտածում եմ միայն «Ատլետիկոյի» մասին: Ամեն դեպքում հիանալի կլիներ օրերից մի օր հանդես գալ Պոգբայի կողքին»,- Sky Sports-ը փոխանցում է Գրիզմանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ