Գրիզմանը գիտի, թե ինչպես գերազանցել Մեսիին և Ռոնալդուին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, որ տարված չէ Ոսկե գնդակի մասին մտքերով և ընդգծել է, որ շատ պետք է աշխատի այդ մրցանակի հիմնական հավակնորդներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի մակարդակին հավասարվելու համար:

«Ես չեմ քնում Ոսկե գնդակի մասին մտածելով: Պարզապես ջանում են խփել այնքան գոլ, որքան հնարավոր է: Ես դեռ շառ հեռու եմ Մեսիի և Ռոնալդուին մակարդակից: Իսկ նրանց մոտենալու համար անհրաժեշտ են տիտղոսներ: Իմ նպատակն է՝ բարելավել նախորդ մրցաշրջանի գրանցած արդյունքներս: Հիմա ճիշտ ճանապարհին եմ:

Օրինակ՝ սեպտեմբերին 6 գոլ եմ խփել. այդպիսի բան նախկինում չէր եղել իմ կարիերայում»,-ասել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ