Գրիզմանը՝ «Ատլետիկոյի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը մադրիդյան ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքով ճանաչվել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական էջը:

Նախորդ ամսվա ընթացքում ֆրանսիացին խփել է 4 գնդակ Լա լիգայում, ինչպես նաև դարձել է գոլային փոխանցումների հեղինակ  «Ռեալ Սոսյեդադի» (3:0), «Վալենսիայի» (3:1), «Դեպորտիվոյի» (3:0) և «Սպորտինգի» (1:2) դեմ խաղերում:

Ընդհանուր առմամբ Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը 33 խաղերում խփել է 20 գոլ :

Հիշեցնենք՝ «Ատլետիկոն» ձեռք է բերել Գրիզմանին «Ռեալ Սոսյեդադից» 30 միլիոն եվրոյով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ