Գրիզման. «Ուզում եմ տիտղոսներ նվաճել, բայց «Ռեալ» չեմ գնա»

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր հետագա պլանների մասին:

«Ատլետիկոյում» գերազանց եմ զգում: Այո՛, ես ուզում եմ տիտղոսներ նվաճել, սակայն «Ռեալ» չեմ տեղափոխվի, քանի որ այդ թիմը մեր հիմնական մրցակիցն է: Թիմերի միջև կա նաև պայմանավորվածություն, ըստ որի՝ միմյանցից ֆուտբոլիստ գնել չի կարելի:

«Ոսկե գնդակն» իմ նպատակներից է, սակայն Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնության հաղթող. նա արժանի է»,- Marca-ն փոխանցում է Գրիզմանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ