Գրիզման. «Կտեղափոխվեմ ՊՍԺ, եթե…»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է այն մասին, թե որ պարագայում կհեռանա ներկայիս թիմից:

«ՊՍԺ կտեղափոխվեմ միայն այն դեպքում, եթե Դիեգո Սիմեոնեն լինի թիմի գլխավոր մարզիչը:

«Ատլետիկոյի» հետ պայմանագիրս երկարաձգելուց առաջ խոսեցի նրա հետ և ստորագրեցի, երբ իմացա, որ նա ևս մնում է այստեղ: Շատ բան կարող եմ սովորել նրանից:

Այս պահին ՊՍԺ-ն իմ նպատակների մեջ չի մտնում: Ես երջանիկ եմ «Ատլետիկոյում»,- Գրիզմանի խոսքն է փոխանցում Goal.com-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ