Գրիզման. «Իսկապես ասել եմ Ռոնալդուին, որ ատում եմ նրան»

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Այո՛, ես հանդիպել եմ Ռոնալդուին Մայամիում և շնորհավորել եմ նրան ԵՎՐՈ-2016-ում և Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ: Ես իսկապես ասել եմ Ռոնալդուին, որ ատում եմ նրան, բայց դա իհարկե, կատակ էր:

Ինձ ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի հաղթահարեի այդ 2 պարտությունը, բայց ցանկացած պարագայում ես հարգում եմ Ռոնալդուին»,-ասել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ