Գրիզման. «Հնարավոր է, որ մի օր տեղափոխվեմ այդ ակումբ»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառում, որ ապագայում կարող է համալրել «Պարի Սեն Ժերմենի» կազմը, սակայն հիմա նույնիսկ չի մտածում այդ ուղղությամբ:

«Չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, բայց ներկա պահին ՊՍԺ-ն իմ ծրագրերի մեջ չի մտնում:

Հնարավորություն կա, որ մի օր կտեղափոխվեմ այդ ակումբ, բայց հիմա իմ թիմը «Ատլետիկոն» է: Ես կենտրոնացած եմ այստեղ լավ ելույթներ ունենալու վրա: Ցանկանում եմ այս ակումբի հետ նվաճել որևէ կարևոր տիտղոս:

Գիտեմ, որ ՊՍԺ-ն ամռանը իմ նկատմամբ հետաքրքրվածություն է ցույց տվել: Դա հիանալի ակումբ է, բայց իմ գործակալին ասացի, որ ոչինչ չեմ ուզում իմանալ այդ մասին: Այդ ժամանակ մտածում էի միայն Ֆրանսիայի հավաքականի ելույթների մասին ԵՎՐՈ-2016-ում»,-ասել է 25-ամյա հարձակվողը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ