GRENKE Chess Classic. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Գերմանիայում ընթացող շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանն անդրանիկ հաղթանակը տոնեց՝ սպիտակներով 42-րդ քայլին պարտության մատնելով  Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Արոնյանը 2 միավորով Ֆաբիանո Կարուանայի և Արկադի Նայդիչի հետ հետապնդում է Հոու Յիֆանին: Վերջինս հաշտություն կնքելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, վաստակեց 2,5 միավոր:

Ապրիլի 19-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, ով այս տուրում պարտվեց Արկադի Նայդիչին: Ֆաբիանո Կարուանան էլ հաղթեց Գեորգ Մայերին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ