GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մայերի հետ պարտիայում գրանցած ոչ-ոքի արդյունքով մեկնարկեց Կարլսրուհեում սկսված շախմատի միջազգային մրցաշարում:

Հաշտություն կնքեցին նաև Մաթիաս Բլյուբաումն ու Մագնուս Կառլսենը: Հոու Յիֆանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային, Արկադի Նայդիչը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

2-րդ տուրում կկայանա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը: Լևոն Արոնյանը սևերով կմրցի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ