GRENKE Chess Classic. Արոնյանը հաշտություն կնքեց աշխարհի չեմպիոնի հետ

Գերմանիայում ընթացող շախմատի մրցաշարի 2-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի մրցախաղն էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով: Երկարատև պայքարից հետո մրցակիցները 70-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Դա մրցաշարում Արոնյանի երկրորդ ոչ-ոքին էր: Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, ով Մաթիաս Բլյուբաումի հետ պարտիայում հաղթանակ տարավ:

Մրցաշարի միակ կին մասնակից Հոու Յիֆանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով, 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրա մրցակիցը գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մայերն էր: Առաջին հաղթանակը տոնեց Ֆաբիանո Կարուանան՝ առավելության հասնելով Արկադի Նայդիչի նկատմամբ:

Արոնյանը մեկ միավորով Մագնուս Կառլսենի, Ֆաբիանո Կարուանայի, Արկադի Նայդիչի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ հետապնդում է աղյուսակը գլխավորող Հոու Յիֆանին:

GRENKE Chess Classic. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ