Գրեմ Պոլ. «Եթե 6 խաղով որակազրկվի, Մոուրինյոն կհասկանա՝ ինչպես են հարգում մրցավարին»

Նախկին մրցավար Գրեմ Պոլն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ» հանդիպմանը Ժոզե Մոուրինյոյի վարքագծին:

«Մոսը բացարձակապես ճիշտ էր, որ հեռացրեց Մոուրինյոյին: Մոսի ճշմարտացիությունն ապացուցում է այն, որ Պոգբան սիմուլյացիայի էր դիմել, թեև կապ չունի՝ մրցավարն ինչ որոշում է կայացրել. նրան հարգել է պետք:

Մրցավարները Մոուրինյոյի կողմից անհարգալից վերաբերմունքի են արժանանում: Նույն Մոսը նախորդ մրցաշրջանում ևս հեռացրեց Մոուրինյոյին: Նա անում է իր աշխատանքը, հիմա Ֆուտբոլային ասոցիացիան պետք է իր գործն անի: Եթե Մոուրինյոն 6 խաղով որակազրկվի, կհասկանա, թե ինչ է նշանակում հարգել մրցավարին»,- Daily Mail-ը փոխանցում է Պոլի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ