Գրանիտ Ջական՝ «Արսենալի» նոր ֆուտբոլիստ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի լուսանկարներն են տարածվել համացանցում, որոնցում ֆուտբոլիստը «Արսենալի» մարզաշապիկով է:

23-ամյա կիսապաշտպանը Լոնդոն է ժամանել ուրբաթ օրը և արդեն բուժզննում է անցել: Ջական 4 տարվա պայմանագիր կստորագրի «Զինագործների» հետ, հաղորդում է Goal  բրիտանական լրատվամիջոցի առցանց տարբերակը:

Նշենք՝ Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ Արսեն Վենգերի դիտակերտում էր:

«Արսենալը» , ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերի իրականացման համար վճարել է 43 միլիոն եվրո:

5

421

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ