Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին ու Ուեսլի Սոյին

Փարիզում մեկնարկել է Grand Chess Tour մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի պարտիաներ է անցկացրել Անիշ Գիրիի, Լորան Ֆրեսինյեի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի ու ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Լևոն Արոնյանն առաջին երկու պարտիաներն ավարտել է համապատասխանաբար ոչ-ոքի և հաղթական արդյունքով, իսկ Մագնուս Կարլսենի ու Ուեսլի Սոյի հետ պարտիաներում պարտություն է կրել:

Քիչ անց կմեկնարկեն այսօրվա վերջին պարտիաները: Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: Այս պահին Արոնյանը 8 հնարավորից վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: 4 պարտիաներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան վաստակած 6 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ