Grand Chess Tour. Կարլսենը՝ հաղթող, Արոնյանը երրորդն է

Բելգիայում ավարտվեց արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour մրցաշարի երկրորդ փուլը, որին մասնակցում էր Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարն ավարտվեց Մագնուս Կարլսենի հաղթանակով: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց Ուեսլի Սոն, իսկ երրորդ հորիզոնականը՝ Լևոն Արոնյանը:

Մրցաշարում Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 20 միավոր:

Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ի նախորդ մրցաշարը՝ առաջին փուլն անցկացվեց Ֆրանսիայում, որտեղ Արոնյանն զբաղեցրեց չորրորդ տեղը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ