Grand Chess Tour. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ

Փարիզում շարունակվում է Grand Chess Tour մրցաշարը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի պարտիաների 5-րդ տուրում մրցեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Պարտիան խաղաղ արդյունքով ավարտվեց 56-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև ֆիգուրներով:

Հիշեցնենք, որ այսօր Արոնյանը 1-ին տուրում ոչ-ոքի էր խաղացել Անիշ Գիրիի հետ, 2-րդ տուրում հաղթել էր Լորան Ֆրեսինյեին, իսկ 3-րդ և 4-րդ տուրերում համապատասխանաբար պարտվել էր Մագնուս Կարլսենին ու Ուեսլի Սոյին:

5-րդ տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան:

Հունիսի 10-ին տեղի կունենան 6-9-րդ տուրի պարտիաները: Արոնյանը կմրցի Վլադիմիր Կրամնիկի, Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի ու Վեսելին Թոփալովի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ