Grand Chess Tour. Արոնյանը 6-րդ հորիզոնականում է

Ֆրանսիայում ավարտվեց Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը: Այսօր տեղի ունեցան մրցաշարի 6-9-րդ տուրերի պարտիաները:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2 հաղթանակ տարավ, 2 պարտություն կրեց և 1 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

6-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ, 7-րդ տուրում առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, 8-րդ տուրում պարտվեց Հիկարու Նակամուրային, իսկ 9-րդ տուրում հաղթեց Վեսելին Թոփալովին:

9-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: Արագ շախմատի մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան, ով վաստակել է 14 միավոր: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 13 միավորով երկրորդն է:

Հունիսի 11-ին տեղի կունենան բլից պարտիաների 9 տուր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ