«Գրանադա» – «Ռայո Վալեկանո»՝ 2։2. Օզբիլիսը օգնում է իր թիմին խուսափել պարտությունից

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռայո Վալեկանոն» արտագնա մրցավեճում ուժերն էր չափում «Գրանադայի» հետ։

Խաղը այնքան էլ հաջող չէր դասավորվում մադրիդյան թիմի համար։ Նախ Էլ-Արաբին բացեց խաղի հաշիվը առաջին կեսի 11-րդ րոպեին։ Միայն խաղակեսի վերջին վայրկյաններին Պաբլո Հերնանդեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։

Երկրորդ կեսում, սակայն, Էլ-Արաբին նորից առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։

Խաղի 72-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Արաս Օզբիլիսը։ «Ռայոն» 87-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք ստացավ, ու գնդակին մոտեցավ Արասը։ Նա գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ էլ ամենից արագ գտնվեց Զե Կաստրոն ու հավասարեցրեց հաշիվը։

«Գրանադա» – «Ռայո Վալեկանո»՝ 2։2
Գոլերը՝ 1։0 Էլ-Արաբի 11՛, 1։1 Պաբլո Հ. 45+2՛, 2։1 Էլ-Արաբի 54՛ (11մ), 2։2 Զե Կաստրո 87՛
Հեռացում՝ Իսաակ Սաքսես 70՛ («Գրանադա»)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ