Գործակալ. «ՊՍԺ-ն ռեկորդային պայմանագիր էր առաջարկել Նեյմարին»

Եթե Նեյմարը համաձայնվեր տեղափոխվել ՊՍԺ-ը, ապա կարող էր դառնալ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և ստանալ աստղաբախշական գումար: Այս մասին հայտնել է բրազիլացու գործակալ Վագներ Ռիբեյրոն:

«Նեյմարը շատ մոտ էր ՊՍԺ-ը տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը պատրաստ էր տարեկան վճարել 40 մլն եվրո, սակայն նա որոշեց երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Չնայած որ նա այստեղ ավելի քիչ է վաստակում: Բացի այդ, ՊՍԺ-ն պատրաստ էր նրա դիմաց վճարել 190 մլն եվրո: Նեյմարի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրան գնելու հարցում ավելի մոտ էր ՊՍԺ-ն»,- Ռիբեյրոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Այժմ Նեյմարը «Բարսելոնայում» տարեկան վաստակում է 15 մլն եվրո, իսկ պայմանագիրը ուժի մեջ մինչև 2021թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ