Գործակալ. «3 համաշխարհային գրանդեր պատրաստ են 200 մլն եվրո վճարել Նեյմարի համար»

Վագներ Ռիբեյրոն, ով համարվում է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի գործակալը, հայտարարել է, որ համաշխարհային 3 գրանդեր պատրաստ են բրազիլացու համար 200 մլն եվրո վճարել:

«Ներկա պահին աշխարհում կա 3 գրանդ, ով պատրաստ է Նեյմարի համար վճարել 200 մլն եվրո: Սակայն ես չեմ կարող ասել այդ ակումբների անունները»,- ասել է Ռիբեյրոն Radio Jovem Pan-ին:

Վերջին շրջանում Նեյմարին կապում էին «Ռեալի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն կատալոնացիները չեն պատրաստվում հրաժարվել բրազիլացու ծառայություններից և մտադիր են պայմանագիր առաջարկել մինչև 2022թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ