Գոռ Ներկարարյանը Ռիո-2016-ի ուղեգիր է նվաճել

Հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 6-րդ օլիմպիական ուղեգիրն է նվաճել աթլետիկայի Հայաստանի թիմի համար:

Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը ցատկել է 8 մետր 15 սմ և Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Ընդհանուր առմամբ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ