Գոռ Մինասյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (տեսանյութեր)

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր խաղարկվում է ծանրամարտի մեդալների վերջին հավաքածուն տղամարդկանց գերծանր քաշային կարգում: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 210 կգ արդյունքով 3-րդն էր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 195 կգ արդյունքով 6-րդը:

Հրում վարժությունը Գոռ Մինասյանը սկսեց 236 կգ-ից և վստահ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահեց 241 կգ-ը, սակայն մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը: Նույն քաշը Մինասյանը կարողացավ ֆիքսել միայն երրորդ մոտեցումով և երկամարտում ցուցադրեց 451 կգ արդյունք:

Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության առաջին մոտեցումով բարձրացրեց 245 կգ ծանրաձողը: Հայ ծանրորդի երկրորդ մոտեցումը` 254 կգ, անհաջող էր: Ռուբեն Ալեքսանյանը երրորդ մոտեցումով ևս չկարողացավ բարձրացնել 254 կգ-ը, ինչը նրան բրոնզե մեդալ կպարգևեր:

Այսպիսով, Գոռ Մինասյանը 451 կգ ցուցանիշով դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 440 կգ-ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ռուբեն Ալեքսանյան – առաջին մոտեցում

Ռուբեն Ալեքսանյան – երկրորդ մոտեցում

Ռուբեն Ալեքսանյան – երրորդ մոտեցում

Գոռ Մինասյան – առաջին մոտեցում

Գոռ Մինասյան – երկրորդ մոտեցում

Գոռ Մինասյան – երրորդ մոտեցում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ