Գոռ Մինասյանը հերթական մեդալն է բերում Հայաստանին

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Գոռ Մինասյանը` դառնալով Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Պոկում վարժության ժամանակ Գոռ Մինասյանը բարձրացրեց 205 կգ, սակայն առաջ թողեց վրացի Լաշա Տալախաձեին, ով 212 կգ-ով Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը ընդամենը 5-րդն էր, սակայն երկամարտի 442 կգ արդյունքով պահպանեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ