Գոռ Մինասյան. «Բարեգործություն չի, ստացել եմ այդ տունը իմ ցուցադրած արդյունքի համար»

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ և գերծանր քաշային կարգում Օլիմպիական  արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը  այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում խոսել է իր նվաճման մասին և ընգծել, որ Գյումրիում ստացած 4 սենյականոց բնակարանը նվեր չէ:

«Իմ տպավորությունները շատ լավն են և վառ: Մենք շատ երկար ժամանակ ենք նախապատրաստվել այդ մրցումներին, շատ աշխատանք ենք կատարել և արդյունքում, արդարացրեցինք բոլորի հույսերը և՛ ազգի, և՛ ղեկավարության, և՛ մարզիչների:

Շատ ուրախ ենք, որ մեր երկրի դրոշն ենք բարձրացրել: Ամբողջ աշխարհի տեսել է, որ նման փոքր երկիրը ինչեր կարող է անել:

Այդ տունը բարեգործություն չէ: Ես ստացել եմ այն իմ ցուցադրած արդյունքի համար: Քիչ բան չեմ արել իմ երկրի համար և կարծում եմ, որ արժանի էի այդ ամենին: Սա ո՛չ բարեգործություն է, ո՛չ էլ՝ նվեր: Սա իմ արդյունքին համապատասխան պարգև է»:

Օլիմիպիական դափնեկիրը պատմել է նաև, որ ծանրամարտի հավաքականը արդեն վերսկսել է մարզումները:

«Այնպես չէ, որ Օլիմիպիական մեդալ ենք նվաճել, պետք է 2 տարի հանգստանանք: Մենք արդեն վերսկսել ենք մարզումները և ամուսնանալու նպատակ չունենք (ծիծաղում է-խմբ.)»,-ավելացրել է Գոռ Մինասյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ