Գոռ Մինասյան. «Ալեքսանյանին խանգարեց երկրպագուների վատ պահվածքը»

Գերծանր քաշային կարգում հանդես եկող և քառամյակի ամենագլխավոր սպորտային իրադարձության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը իր նվաճումից հետո կիսվել է տպավորություններով և ընգծել, որ իր հաջողությունների մեջ իր մեծ ներդրումը ունի 19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը նվաճեց Ռիոյի Օլիմիպիական խաղերի Հայաստանի առաջին մեդալը:

«Ես մասնակցեցի Օլիմիպիական խաղերին և կարծում եմ, որ բոլորը գոհ են իմ ցույց տված արդյունքից, անձնական նոր ռեկորդներ գրանցեցի, Օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար:

Իսկ ինչ վերաբերում է Սիմոնին, կասեմ, որ պատմության մեջ չի եղել, որ 19 տարեկան ծանրորդը լինի արծաթե մեդալակիր ո’չ  ծանրամարտում, ո՛չ հայոց սպորտում: Դա շատ ոգևորում է, և մեզ դրդում է ավելի կիլոգրամների: Շատ դրական էմոցիաներ մեզ փոխանցեց Սիմոնի ելույթը»,-նշել է Գոռը:

Հայ ծանրորդը անդրադարձել է նաև իր ելույթին պոկում վարժությունում, որում մրցավարները չարձանագրեցին իր բարձրացրած 241 կգ. քաշը:

«Եթե չլինեին տեխնիկական թերությունները մի քանի կիլոգրամ ավել կբարձրացնեի: Պոկում վարժությունում թեժ պայքար էր ընթանում, իսկ հրումը վարժությանը պայքարը այդքան էլ այն չէր:

Նոր մրցակիցներ չկային, բոլորին գիտեի, չեմպիոնի հետ կարելի է ասել 6 տարի նույն «գծի» վրա ենք կանգնում»:

Գոռ Մինասյանը անդրադարձել է նաև Իրանը ներկայացնող ծանրորդի երկրպագուների պահվածքին, որոնք դժգոհ էին, որ մրցավարները չարձանագրեցին մարզիկի 2 մոտեցումները:

«Ինձ թվում է, որ Լոնդոնի Օլիմպիական չեմպիոնի երկրպագուների պահվածքը շատ վատ էր և ոչ սպորտային: Կարծում եմ, որ արդարացի էր մրցավարների որոշումը, քանի որ նրա 2 մոտեցումն էլ թերի էր:

Կարծում եմ, որ Ալեքսանյանին ինչ-որ չափով խանգարեց երկրպագուների պահվածքը: Իսկ ես այդ ձայները չէի լսում»:

Մինասյանը մեկնաբանել է նաև մեր Օլիմիպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հաղթանակը:

«Ես արդեն շնորհավորել եմ Արթուրին: Առաջին ալիքով Կարեն Գիլոյանի հետ արդեն շնորհավորել եմ»,-ավելացրել է Ռիոյի Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիրը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ