Գոռ Մալաքյանը Ուկրաինայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում է

Ուկրաինական հեղինակավոր Football.ua կայքը կազմել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այնտեղ առաջին անգամ տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի և «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

«Կիևում «Ստալի» առաջին գոլը Մալաքյան եղբայրներից մեկի վաստակն էր: Կենտրոնական կիսապաշտպանը խլեց գնդակը կենտրոնական շրջանում, գնդակով արագ անցավ դաշտի կեսը, որից հետո կատարյալ փոխանցումով Վասինին դուրս բերեց Մախարաձեի հետ հանդիպման: Եվ դա դրվագներից միայն մեկն է: Ընդհանուր առմամբ՝ բավական է ընդունել, որ հյուրերը «Օլիմպիկին» հաղթեցին դաշտի կենտրոնում, և իր թիմի խաղը ղեկավարում էր հենց Գոռը»,-գրել է կայքը Մալաքյանի մասին:

Նշենք, որ «Ստալը» 2-0 հաղթանակ էր տարել «Օլիմպիկի» նկատմամբ: Մալաքյան եղբայրները մասնակցել էին ողջ հանդիպմանը, իսկ Գոռը՝ դարձել նաև գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ