Գոռ Աղբալյանը տեղափոխվել է հոլանդական «Հերակլես» ակումբ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը պայմանագիր է կնքել հոլանդական «Հերակլես» ակումբի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը 1 տարով է` հետագայում ևս 1 տարի երկարաձգման հնարավորությամբ:

Գոռ Աղբալյանը, ով գործում է որպես հենակետային կիսապաշտպան, նախկինում հանդես էր գալիս հոլանդական մեկ այլ ակումբում` «Հերենվենում», մինչև 19 տարեկանների թիմում: Նրա նոր ակումբ «Հերակլեսը» Հոլանդիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ լրացուցիչ հանդիպումների արդյունքով նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ