Գոդինը կարող է մասնակցել «Բավարիայի» դեմ հանդիպմանը

Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը, որը բաց է թողել Չեմպիոնների լիգայի Մյունխենի «Բավարիայի» դեմ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, կարող է մասնակցել պատասխան խաղին, տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական էջը:

30-ամյա ֆուտբոլիստը դեռ մարզվում է հատուկ ծրագրով, սակայն լիովին պատրաստ կլինի երեքշաբթի օրվա հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Գոդինը վնասել էր ծնկատակի ջիլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ