Գոդինը կարող է բաց թողել «Բավարիայի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, որը վնասվածք էր ստացել երեկ կայացած Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղում և չէր կարողացել ավարտել հանդիպումը, կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը Մյունխենի «Բավարիայի» դեմ:

Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստին  ախտորոշել են ծնկատակի ջիլի վնասվածք, որի պատճառով ուրուգվայցին հնարավոր է չհասցնի լիովին ապաքինվել մինչև գերմանական ակումբի հետ խաղը, որը տեղի է ունենալու ապրիլի 27-ին:

Ակնկալվում է, որ Գոդինի փոխարեն մեկնարկային կազմից խաղը կսկսի Լյուկա Էրնանդեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ