Goal.com. Մխիթարյանը պատրաստ է հանդես գալ «Յուվենտուսում»

Ինչպես գրում է goal.com-ը, Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեմ չէր լինի կարիերան շարունակել «Յուվենտուսի» կազմում:

Հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին շատ է հավանում Մխիթարյանին և Միկին շատ ուրախ կլիներ կրել «Յուվենտուսի» մարզաշապիկը:

Սակայն ներկա պահին դժվար է իրականացնել այդ տրանսֆերը, քանի որ գերմանական ակումբը արդեն նոր պայմանագիր է առաջարկել Հենրիխին և այժմ ամեն ինչ կախված է նրա որոշումից:

Ավելացնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը:»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ