Goal.com. Մինչև Եվրո 2016-ի մեկնարկն Էմերին կգլխավորի ՊՍԺ-ն

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունն այլևս հետաքրքրված չէ Դիեգո Սիմեոնեի ծառայություններով և պատրաստվում է պայմանագիր ստորագրել Ունայ Էմերիի հետ՝ հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական թիմի ղեկավարությունը ցանկանում է արագացնել Լորան Բլանի պաշտոնանկության գործընթացն ու Էմերիի հետ պայմանագիր ստորագրել մինչև ուրբաթ:

Նշենք, որ ՊՍԺ-ն Լորան Բլանի գլխավորությամբ ավարտված մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի առաջնության ու գավաթի հաղթող: Ինչ վերաբերում է Էմերիին, ապա մասնագետը երրորդ տարին անընդմեջ «Սևիլիայի» հետ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող՝ ձևակերպելով մրցաշարի բացարձակ ռեկորդ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ