Goal.com-ը կրկին բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը

«Շալկե» – «Բորուսիա Դորտմունդ»(2:2) խաղից հետո ֆուտբոլիստների գնահատականներն է ներկայացրել հեղինակավոր Goal.com-ը:

Կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բորուսիայի» պաշտպան Գինտերին՝ վերջինիս խաղը գնահատելով 4 միավոր(5 հնարավորից):

Հատկանշական է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ազգային հավաքականի ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայն երկրորդ խաղակեսում է խաղադաշտ մտել, կայքը Մխիթարյանի խաղը ևս 4 միավոր է գնահատել(5 հնարավորից):

Արդյունքում՝ այս հանդիպմանը 4 միավոր են գնահատվել միայն Գինտերի ու Հենրիխ Մխիթարյանի ելույթները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ