Goal.com-ը գնահատել է Մխիթարյանի խաղը

Goal.com կայքը գնահատել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդ» – «Հալ Սիթի» հանդիպմանը:

Մխիթարյանի խաղն արժանացել է 3 գնահատականին(առավելագույնը՝ 5): Ավելի բարձր գնահատական ստացել են Դարմիանը, Մատան, Վալենսիան, Պոգբան ու Ֆելայինին(բոլորը՝ 3,5 միավոր):

«Առաջին խաղակեսում Մխիթարյանը մի փոքր անփույթ էր, թեպետ շատ էր աշխատում գնդակով: Երկրորդ կեսում, սակայն, նա շատ ավելի տպավորիչ էր՝ կատարելով նաև գլխով գոլային փոխանցում Խուան Մատային»,- գրել է կայքը Մխիթարյանի խաղի մասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ