Goal.com. Ռոնալդուն ներողություն է խնդրել իր պահվածքի համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ թիմի մարզման ժամանակ ներողություն է խնդրել իր թիմակիցներից:

Երկուշաբթի օրը ակումբը հերթական մարզումն է անցկացրել, որի ժամանակ պորտուգալացին զրուցել է իր խաղընկերների հետ:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, 30-ամյա ֆուտբոլիստը բացատրել է իր պահվածքը «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո և նշել, որ նա սխալ է արտահայտվել և չի ցանկացել վիրավորել ինչ-որ մեկին:

ԶԼՄ-ները նշում են, որ թիմակիցները որոշել են այդքան լուրջ չմոտենալ Ռոնալդուի խոսքերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ